A
A
ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՀՈՐԴԱՆԱՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀորդանանից արդեն վերադարձել է Հայաստանի ներկայացուցիչը, որը մասնակցում էր «Գրան Պրի» արաբական երկրների առաջնությունը։ Կապանցի Հայկանուշ Բեգլարանը Հայաստանը ներկայացնող միակ մարզուհին էր։
Մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցում էր 12 երկիր։ Ոսկե մեդալը բաժին հասավ Հայաստանին։ Հեռացատկում Հայկանուշ Բեգլարյանը ցույց տվեց 5մ 77սմ., իսկ եռացատկում 12մ 68սմ. արդյունք։ Ի դեպ, մարզուհու խոսքերով Հորդանան մեկնելիս ակնկալում էր ավելի ուժեղ մրցակցություն։ Հայկանուշը քիչ թե շատ լուրջ մրցակից համարում էր Սիրիայի եւ Հորդանանի ներկայացուցիչներին։
Ի դեպ, այս ոսկին Հայկանուշի թվով 8-րդ մեդալն է։
Կապանի «Սոսի» ՀԸ