ԶԳՈՒՇԱՑԻՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին2006 թվականի առաջին եռամսյակում Գյումրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 քաղաքացի, եւս 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միայն ապրիլ ամսվա ընթացքում արդեն երեք ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:
Գյումրու պետավտոտեսչության պետ Գուրգեն Դերձյանի տեղեկացմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի է ունենում խաչմերուկները ոչ ճիշտ շրջանցելու պատճառով: Քանի որ Գյումրիում այլեւս չեն գործում ստորգետնյա անցումները, ուստի շատ հետիոտներ ակամայից դառնում են ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ։
Դեռեւս նախորդ տարվանից կան ճանապարհատրանսպորտային պատահարների չբացահայտված դեպքեր: 2005-ի նոյեմբերին վրաերթի պատճառով Գյումրիում մեկ մարդ զոհվել է, սակայն մինչ օրս այդպես էլ հայտնի չէ վրաերթ կատարողի անձը:
Իսկ ընդհանուր առմամբ, 2005 թվականին տեղի է ունեցել 43 պատահար, զոհվել է 10, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 44 քաղաքացի:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ