ԿԱՊԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Ապեկ» հասարակական կազմակերպությունը թմրամիջոցների առաջնային կանխարգելման ծրագրեր է իրականացրել Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում, սակայն միայն Քաջարանն է հետաքրքրվել դրանով եւ ցանկություն հայտնել միանալ «Եվրոպական քաղաքներն ընդդեմ թմրամիջոցների» կառույցին։
Հակաթմրամոլային համակարգված պայքարը Հայաստանում սկսվում է Քաջարանից։ Այնտեղ կվերապատրաստվեն մասնագետներ։ Ըստ շվեդ մասնագետ Պեր Յոհանսենի, Հայաստանում թմրամիջոցներ չարաշահողները մեծ թիվ չեն կազմում եւ պետք է օգտվել առիթից էլ ավելի բարելավելու այդ վիճակը։
Անցյալ տարի առաջին եռամսյակում մարզում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում` 15: Այդ դեպքերից 6-ը կապված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ 2-ը` իրացնելու հետ։
Կապանի «Սոսի» ՀԸ