Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ակումբներին շնորհվեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր

Սպորտ
sport-uefa

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի 1-ին ատյանի մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննության են դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնցով դրանք դիմել էին ֆեդերացիային «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր է շնորհել թեկնածու բոլոր ակումբներին՝ «Փյունիկին», «Շիրակին», «Միկային», «Բանանցին», «Գանձասարին», «Արարատին» եւ «Ալաշկերտին»: Այդ արտոնագրերը դրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2016/2017թթ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը: Նշենք, որ Հայաստանից եվրոգավաթներին կմասնակցեն 4 ակումբ: Առաջնության մասնակից բոլոր 7 թիմերն էլ պայքարում են այդ ուղեգրերի համար: «Միկան» ու «Բանանցը» մեկ ուղեգիր կվիճարկեն գավաթի եզրափակիչում, իսկ մյուս երեքը կստանան առաջնությունում 1-3-րդ տեղերը գրաված թիմերը: