Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը «Դուբայ օփենում»

Սպորտ
open

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը մրցանակային տեղ գրավեց այսօր ավարտված շախմատի «Դուբայ օփեն» միջազգային խոշոր մրցաշարում: Մեր շախմատիստը վերջին 9-րդ տուրում սեւ խաղաքարերով վստահ հաղթեց վրացի Լեւան Պանցուլայային եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 7,5-ի: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ անգլիացի գրոսմայստեր Գավայն Ջոնսը, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց վերջինը: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վաստակեց 6,5 միավոր եւ մրցաշարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Զավեն Անդրիասյանի արդյունքն է 5,5 միավոր, 35-րդ տեղ: