Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց առաջին պարտիան

Սպորտ
aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը խաղաղությամբ մեկնարկեց այսօր սկսած շախմատային գերմրցաշարում՝ Norway Chess 2016-ում: Առաջին տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Պարտիան անցավ հավասար պայքարում եւ 43-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Մաքսիմ Վաշյե Լագրավ – Չաո Լի պարտիայում: Իսկ ահա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ հոլանդացի Անիշ Գիրին հաղթեցին իրենց մրցակիցներին եւ միասին սկսեցին գլխավորել աղյուսակը: Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Շվեդիայի ուժեղագույն շախմատիստ Նիլս Գրանդելիուսի հետ, որն առաջին տուրում անհաջողության է մատնվել Կրամնիկի հետ խաղում: