Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմում բնակչության ոչնչացման սպառնալիք չկար, իսկ Ղարաբաղու՞մ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcax2

Ղրիմ  և Ղարաբաղ տարածաշրջանները միմյանց հետ նույնացնելը  կամ թեկուզ նմանեցնելը  անընդունելի է: Ղրիմը Ռուսաստանին  միացնելու ժամանակ  այդ տարածաշրջանի բնակչության ֆիզիկական ոչնչացման սպառնալիք Ուկրաինայի կողմից չկար: «Ղրիմի դեպքում եղել է ուղղակի Ուկրաինային խեղճացնելու համար՝ Ռուսաստանի կողմից տարածքն անեքսիայի ենթարկելու իրավիճակ,  և ըստ էության  դրան տրվել է ինքնորոշման որոշակի փաթեթավորում, բայց ընդհանուր առմամբ Ղրիմը  շատ ավելի հեռու է ղարաբաղյան հակամարտությունից իր էությամբ և արմատներով, քան նույնիսկ Հարավային Օսիան, Աբխազիան, որտեղ միջէթնիկական կոնֆլիկտում բնակչության գոնե  ֆիզիկապես բնաջնջելու  սպառնալիքներ եղել են, արյունահեղություն, պատերազմ եղել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: styop «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն էլ  իր հերթին հավելեց. «Չկա մի որևէ փաստաթուղթ, որը օրինապես ԼՂՀ-ն  միացրած լինի Ադրբեջանին կամ ասենք դրած լինի Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո»: Ամենակարևոր  այս տարբերությունից զատ քաղաքագետներն այլ տարբերություններ էլ են առանձնացնում: Արա Պապյանը մասնավորապես նշում է. ara «Ամենամեծ տարբերությունն  այն է, որ Ռուսաստանն այսպես ասած գրավեց Ղրիմը, իսկույն միացրեց իրեն  և սկսեց երկրորդ պատերազմը Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում  և այլն, այսինքն ստեղծեց մի ավելի մեծ հակամարտություն,որի լուծման  վրա բոլորը կենտրոնացան: Ամենամեծ տարբերությունը նաև այն է, որ  Ռուսաստանն  ունի ատոմային զենք, իսկ մենք չունենք»: Այս համատեքստում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն  էլ  մեզ հետ զրույցում նկատում է. «Ղրիմի դեպքում հակամարտող կողմերից մեկը կամ ներգրավված կողմերից մեկը հանդիսանում է միջուկային գերտերություն, որը ունի ակնհայտ ռազմական, քաղաքական, նյութական, տնտեսական և դեմոգրաֆիկ առավելություն Ուկրաինայի հանդեպ, այն դեպքում, երբ որ Ղարաբաղը  կամ Ղարաբաղին սատարող ՀՀ-ը  նմանատիպ առավելություններ չունի Ադրբեջանի հանդեպ»: sergey Իսկ նմանությունը ըստ քաղաքագետների՝ թերևս միայն  երկու դեպքում էլ  առկա էթնոքաղաքական և էթնոտարածքային կոնֆլիկտն է, որը որպես ժառանգություն մնաց  խորհրդային կամ հետխորհրդային  տարիներից: 2014թ-ին Ղրիմը հանրաքվեի արդյունքում միացավ Ռուսաստանին: Արդյո՞ք Հայաստանը միջազգային հարթակներում պետք է օգտագործի այս նախադեպը: Հարցին ի պատասխան Ստյոպա  Սաֆարյանը շեշտեց. «ԼՂՀ-ին  ամենամոտը  թերևս Կոսովոյի նախադեպն է , ոչ Ղրիմինը և ոչ էլ Հարավային  Օսիայինը, ոչ թե այն առումով, որ այդ երկրները մեզ համար կարևոր երկրներ են, իսկ Սերբիան՝ ոչ, այլ պարզապես մենք այնտեղ ունեինք 2 էթնիկ  խմբերի  համագոյակցության լրջագույն պրոբլեմ, որի միակ լուծումը կարող էր լինել նրանց բաժանումը՝  ի դեմս կարգավիճակների»: Մանրամասները՝ տեսանյութում