A
A
Դավիթ Խաչատրյանին կփոխարինի Հակոբ Ստեփանյանը
Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարզիկ Դավիթ Խաչատրյանը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել Ուֆայում կայանալիք խոշոր մրցաշարի գլխավոր մրցամարտին, որտեղ պետք է հանդիպեր ռուսաստանցի Վեներ Գալիեւի հետ: Կազմակերպիչները մրցաշարը չձախողելու համար առաջարկով դիմել են Հայաստանի մեկ այլ մարզիկին՝ Հակոբ Ստեփանյանին, որպեսզի նա փոխարինի իր հայրենակցին: Վերջինս տվել է իր համաձայնությունը եւ ապրիլի 22-ին կմենամարտի Վեներ Գալիեւի հետ: Այս մրցամարտից բացի կանցկացվեն եւս 11 մենամարտեր, որոնցում ընդգրկված են 7 երկրների տարբեր քաշային մարզիկներ:,,