A
A
Հայաստանի չորս ըմբիշները մեկնել են Մոնղոլիա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր՝ օլիմպիական վարկանիշային երկրորդ մրցաշարին մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Այս անգամ Ռիո-2016-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ քաշային կարգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Իսկ ահա նախապես հայտավորված Արթուր Շահինյանը (85 կգ) վերջերս վնասվածք է ստացել եւ ստիպված բաց կթողնի իր երկրորդ վարկանիշային մրցաշարը (մինչ այդ նա չէր մասնակցել նաեւ Սերբիայի մրցաշարին): Մրցումները կկայանան ապրիլի 23-24-ը: