Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Հերտայի» հետ խաղին

Սպորտ
sport-borusia

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր իր թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կպայքարի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ մտնելու համար: Դորտմունդցիները Բեռլինում ուժերը կչափեն տեղի «Հերտայի» հետ: Մասնագետները հանդիպման ֆավորիտ են համարում Դորտմունդի «Բորուսիային», որի հաղթելու հնարավորությունը երեք անգամ բարձր են գնահատում: Սակայն հյուրերը երեկ լուրջ կորուստ են կրել, քանի որ այս մրցաշրջանում դորտմունդցիների գլխավոր ռմբարկու Պիեր Էմերիկ Օբամեյանգը վնասվածք է ստացել եւ դուրս մնացել կազմից: Հենրիխ Մխիթարյանը չնայած բաց է թողել «Բորուսիայի» նախորդ խաղը, սակայն դա տակտիկական նկատառումներով արել էր գլխավոր մարզիչը, որպեսզի նա հասցներ վերականգնել ուժերը գավաթային խաղից առաջ: Մեր ֆուտբոլիստը թիմի հետ մեկնել է Բեռլին եւ լիովին պատրաստ է հանդիպմանը: Հաղթանակի դեպքում «Բորուսիան» եզրափակիչում կհանդիպի Մյունխենի «Բավարիայի» հետ, որը նախօրերին 2:0 հաշվով հաղթել է «Վերդերին»: Գագաթնախաղը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Բեռլինում: