Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը հայտնվեց ցայտնոտում եւ պարտվեց

Սպորտ
sport-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Բաթումում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում առաջին պարտությունը կրեց: Այսօր կայացած 2-րդ տուրում մեր մարզուհին սպիտակներով հանդիպեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ: Էլինա Դանիելյանը վստահ սկսեց պարտիան եւ միջնախաղում անգամ դիրքային առավելություն ստացավ, սակայն հետո նա հայտնվեց ցայտնոտում եւ կոպիտ սխալներ թույլ տվեց: Դրանից անմիջապես օգտվեցին սեւերը, որոնք անցումային զինվորի օգնության 55-րդ քայլին հասան հաղթանակի: Այդպիսով, Էլինա Դանիելյանը տանուլ տվեց պարտիան եւ մնաց նույն 0,5 միավորով: Հաջորդ, 3-րդ տուրում, նա սեւերով կմրցի չինուհի Ժաո Քսյուի հետ, որը երկու տուրից հետո նույնպես կես միավոր ունի եւ հինգ ետնապահներից մեկն է: