Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ -ն չի մասնակցել փարիզյան համաձայնագրի ստորագրմանը. ԷկոԼուր

Հասարակություն
042543143714

Հայաստանի պատվիրակությունը բացակայել է ապրիլի 22-ին` ՄԱԿ-ի գլխավոր շտաբում, կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման միջոցառմանը: Փարիզում կլիմայի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերին անցկացված СОР 21 համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով, ով հանդես է եկել ելույթով: Փարիզյան հանդիպմանը պատրաստվելիս՝ 2015 թվականին Հայաստանի կառավարությունը ստանձնեց պարտավորություններ INDC փաստաթղթով (ազգային մակարդակով նախատեսված ներդրումներ) և միացավ միջազգային գործընթացին՝ թույլ չտալ մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացում 1.5 աստիճանից ավելի: Համաձայնագրի ստորագրման արարողությունը բացեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ նշելով, որ «սպառում առանց հետևանքների» ժամանակաշրջանն ավարտվել է: Նա կոչ արեց միջազգային հանրությանը կառուցել այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի ածխածնից: Համաձայնագրի տակ առաջինը ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Միջոցառմանը մասնակցում էր նաև հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով հայտարարեց, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված միջոռացումների ակտիվ կողմնակիցն ու քարոզողն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում