Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը (տեսանյութ)

Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։
 
Մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր։ Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնում են նաև դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Վերջինս շքերթին մասնակցել է Բորմիոյից:
 
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
 
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
 
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին: