A
A
Հայ սքվոշիստներին չօգնեցին տան պատերը
Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում այս օրերին անցկացվում է սքվոշի (փակ տարածությունում 2 կամ 4 հոգի թենիսի գնդակով հարվածում են պատին) միջազգային մրցաշար, որը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլերից մեկն է: Մրցումների առաջին օրն անհաջող դասավորվեց մեր մարզիկների համար: Երկրորդ համարի տակ հանդես եկող Սերգեյ Գրիգորյանը պարտվեց իտալացի Ստեֆանո Գալիֆիին՝ 0:3: Հայկ Ավետիսյանը նույն հաշվով զիջեց իսրայելցի Ալիռեզա Շամելիին, իսկ Սերքեյ Քեշիշյանը՝ ֆրանսիացի Վենսան Դրոեսբեկեին: Այդպիսով, մեր երեք մարզիկները դուրս մնացին հետագա պայքարից: Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները: