Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանց» -«Միկա»՝ պայքար գավաթի եւ Եվրոպայի համար

Սպորտ
sport-hh-gavat

Այսօր հայտնի կդառնա Հայաստանի գավաթի 2015/2016 թթ խաղարկության հաղթողը: Եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Բանանցն» ու «Միկան»: Խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Այն անչափ կարեւոր նշանակություն ունի երկու ակումբների համար, քանի որ դրանք անհաջող են հանդես գալիս Հայաստանի առաջնությունում եւ վաղուց դուրս են մնացել մեդալների համար պայքարից: Իսկ ահա գավաթը պատուհան է բացում դեպի Եվրոպա, ինչը ցանկացած ակումբի ղեկավարության գերագույն նպատակն է: Հանդիպումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ երկու թիմերն էլ գլխավորում են արտասահմանցի մասնագետներ: «Բանանցը» ներկայումս մարզում է իսպանացի Տիտո Ռամալյոն, իսկ «Միկան»՝ ռուսաստանցի Սերգեյ Յուրանը: Նրանք արդեն մեկ անգամ մրցել են իրար հետ: Այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Հարկ է նշել, որ մասնագետները հանդիպման ֆավորիտ են համարում «Բանանցին»: Սակայն «Միկան» ավելի հաջող է հանդես գալիս այս տարի: Միկացիները տարել են 4 հաղթանակ, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, 3-ը՝ տանուլ տվել: «Բանանցն» ունի այսպիսի ցուցանիշ՝ 3 հաղթանակ, 3՝ ոչ-ոքի, 4՝ պարտություն: «Բանանցի» եւ «Միկայի» միջեւ կայանալիք եզրափակիչ հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: