A
A
Արարատցիները 50 րոպե ուշացումով են ներկայացել խաղին
Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Առավել ուշագրավ որոշում կայացվել է ՀՀ պատանեկան առաջնության «ՎՖԴ-2000» - «Արարատ-2000» հանդիպման հետ, որը պետք է կայանար մայիսի 1-ին: Արարատցիներին գրանցվել է տեխնիկական պարտություն՝ խաղին չներկայանալու համար, իսկ «Արարատ» ակումբը տուգանվել է 25.000 դրամով: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե ինչու՞ թիմը չի ներկայացել հանդիպմանը, «Արարատի» մամուլի ծառայությունից պատասխանեցին. «Թիմը մեկնել է Վանաձոր, սակայն հանդիպման սկզբից 50 րոպե ուշացումով է հասել մարզադաշտ, այդ իսկ պատճառով մրցավարները չեն սպասել եւ տեխնիկական պարտություն են գրանցել թիմին»: