ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԵՂՈՒՄ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԶՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՇԱԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում շուրջ 3000 հոգի աշխատանքային խեղման թոշակից զրկվել են` ձեռնարկությունների սեփականաշնորհման պատճառով։ Նրանցից 170-ը Կապանից են։ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»` Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի, հաշմանդամ հանքագործները մեկ տարի ութ ամիս է փոխհատուցում չեն ստանում։ Ըկերության ղեկավարությունը հրաժարվել է վճարել այդ գումարները։
«Դինո գոլդ մայնինգ քամփնիի» սեփականատերը հրաժարվել է նա§ կոլեկտիվ պայմանագիր կնքել ընկերության արհեստակցական կազմակերպության հետ։ ՀՀ լեռնագործների § մետալուրգնրի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Եվգենի Կոժեմյակինն առաջարկել է Փոլ Բուշելին` ընկերության սեփականատիրջը , գոնե երկու կետից բաղկացած համաձայնագիր տորագրել. 1-ինը, որ գործատուն արհմիությանը նվազագույն ֆինանսական աջակցություն ցույց տա, § 2-րդը՝ օժանդակի աշխատանքի ժամանակ , դժբախտ պատահարներից մահացածնեի ընտանիքներին։ Դեռ պարզ չի կստորագրի Փոլ Բուշելը համաձայնագիրը, թե կհրաժարի հանքագործի օգտին անգամ աննշան քայլ անելուց։ Եվգենի Կոժեմյակինը համոզված է , որ եթե մասնավորեցված ձեռնարկությունների տնօրենները լինեին մեր երկրի քաղաքացի , ապա գործատու- հանքագործ հարաբերությունների պատկերն այսքան տխուր չեր լինի։
Հայաստանում չկա «Աշխատանքային խեղման մասին» օրենք։ Կա նախագիծ։ Մինչ դեռ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից հաշմանդամների մեկուկես տարի է խորհուրդ են տալիս խնդիրը լուծել դատական կարգով, ասել է թե` գոյություն չունեցող օրենքի ուժով։
Օրենքը դեռեւս անցած տարի պետք է հաստատվեր Ազգային ժողովի կողմից։ Օրենքի համաձայն ստեղծվելու է հիմնադրամ, որտեղ բոլոր գործատուները պարտադիր վճարումներ են կատարելու եւ այնտեղից էլ թոշակ, նպաստ են ստանալու աշխատանքային խեղում ստացածները։
Կապանի «Սոսի» ՀԸ