Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» գոլեր չխփեցին

Սպորտ
FUT

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին»: «Հանրապետական» մարզադաշտ եկած մի քանի տասնյակ ֆուտբոլասերներ հիասթափված հեռացան տրիբունաներից, քանի որ երկու թիմերն էլ 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան արդյունավետ գրոհ կազմակերպել: Գրանցվեց դժգույն եւ գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Այդպիսով, «Փյունիկը» վաստակեց 42 միավոր եւ պահպանեց 3-րդ տեղը, իսկ «Գանձասար-Կապանը» ձեռքից բաց թողեց փյունիկցիներից առաջ անցնելու իրական հնարավորությունը: Այժմ կապանցիները որպեսզի գրավեն մրցանակային տեղ, պետք է անպայման հաղթեն մնացած երկու տուրերում, բացի այդ հուսան, որ 2-րդ տեղում ընթացող «Շիրակը» պարտվի «Ալաշկերտին» ու «Արարատին», իսկ «Փյունիկը»՝ «Միկային»: