Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում մեկնարկել է խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-xuler-17.05.

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկել է խուլերի շախմատի աշխարհի 16-րդ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Մրցումների հանդիսավոր բացմանը մասնակցել են շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության  նախարար Գաբրիել Ղազարյանը, խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդենը։ Առաջնության առաջին խորհրդանշական քայլերը կատարել են Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը: Շախմատի խուլերի աշխարհի առաջնությունն անցկացվում է 7 ենթախմբերով, որին մասնակցում է 24 երկրների 120 շախմատիստ։