A
A
Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ավստրիացի գրոսմայստերին
Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Մեր շախմատիստն այսօր կայացած 6-րդ տուրում սեւ խաղաքարերով հաղթեց ավստրիացի Մարկուս Ռագերին: Նա այժմ 4,5 միավորով բաժանում է 7-19-րդ տեղերը: Մրցաշարը միանձնյա գլխավորում է խորվաթ գրոսմայստեր Իվան Սարիչը, որն իր ակտիվում ունի 5,5 միավոր: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանի հետ համաքայլ ընթացող մեր մյուս շախմատիստները՝ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը, այսօր ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Նրանք վաստակել են 4-ական միավոր: