Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կկազմի մոտ 60 մլն եվրո

Սպորտ
sport-mxitaryan-19.05.

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է քննարկել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերման առաջարկությունները: «Ցանկալի է, որ գավաթի եզրափակիչից առաջ կամ էլ դրանից հետո ֆուտբոլիստները կողմնորոշվեն իրենց ապագայի հարցում», - Goal TV հեռուստաընկերությամբ հայտարարել է «Բորուսիայի» մենեջեր Միխայել Ցորկը: Խոսելով Հենրիխ Մխիթարյանին այլ ակումբներից ստացած առաջարկությունների մասին, նա ասել է, որ դրա համար բավական լուրջ գումար պետք է ծախսեն շահագրգռված ակումբները՝ մոտ 60 մլն եվրո: Ինչպես տեղեկացնում է նույն լրատվամիջոցը, Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Բորուսիայից» պահանջում է կողմնորոշվել ֆուտբոլիստի տրանսֆերային վերջնագնի հարցում: Պատճառն այն է, որ Լոնդոնի «Չելսին» վերջերս բավական խոշոր գումար է առաջարկել գերմանական ակումբին՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար: Նշենք, որ մեր ֆուտբոլիստն այժմ պատրաստվում է Գերմանիայի 2016թ գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որտեղ Դորտմունդի «Բորուսիան» կհանդիպի այս տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ: