Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղերը տեղափոխվել են

Սպորտ
sport-xaxacank

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղացանկում վերջին փոփոխությունն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարի 27-րդ տուրի «Միկա» - «Ալաշկերտ» եւ «Գանձասար-Կապան» - «Բանանց» հանդիպումները մայիսի 21-ի փոխարեն կկայանան մայիսի 22-ին: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել այն պատճառով, որ այս տուրով ավարտվում է առաջնությունը, իսկ վերջինիս կանոնակարգով ավարտական տուրի խաղերը պետք է անցկացվեն նույն օրը, նույն ժամին, որպեսզի բոլոր թիմերը հավասար պայմաններում գտնվեն մրցաշարային տեղերի համար պայքարում: