A
A
Աբրահամ Խաշմանյանը մնում է «Ալաշկերտում»
Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, մարզչական շտաբի մյուս անդամները եւ մի շարք ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետը լրացել էին, այսօր նոր պայմանագրեր են կնքել ակումբի հետ: Այդ մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը: Դրանք նախատեսված են մինչեւ 2017թ օգոստոսի 1-ը: Հայաստանի նորընծա չեմպիոնը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլին կսկսի պատրաստվել հունիսի 5-ից: Երեւանյան մարզումները սեփական մարզադաշտում կշարունակվեն մինչեւ հունիսի 14-ը: Այնուհետեւ «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ հունիսի 15-23-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հունիսի 15-ին պլանավորված է ստուգողական խաղ հանրապետության փոխչեմպիոն «Շիրակի» հետ: Եվս մեկ ստուգողական հանդիպում «Ալաշկերտը» պլանավորել է հունիսի 22-ին: