Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողներին ջուրը քշել է. կա երկու զոհ

Հասարակություն
876bc05dcb4983fd8985f7956326afa5

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Ջաբրայիլի դիրքերում, բնական աղետի պատճառով, դժբախտ դեպք է գրանցվել: Ինչպես գրել է aravot.am -ը, գիշերը գետը վարարել է եւ լցվել դիրքերը: Աղետի պատճառով, դիրքերում հերթապահող վեց զինծառայողների ջուրը քշել է: Նրանցից չորսին արդեն գտել են` բավական ծանր վիճակում: Առայժմ հստակ հայտնի չէ`զոհեր կա՞ն, թե`ոչ: Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դեպքից մանրամասներ չի կարող հայտնել,  կլինի քննչականի տեղեկությունը։ Իսկ քննչականը հաղորդում է հետևյալը. «Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: