Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իլհամ  Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը ստում են». ակցիա (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-1-1

Միջազգային հանրությունը պետք է տեղեկանա, որ ապրիլի 2-ի պատերազմական գործողությունները սկսել է  Ադրբեջանը։ «Վիեննայի մայիսի 16-ի հանդիպումից պարզ դարձավ, որ Հայաստանը չի ներկայացրել միջազգային կազմակերպություններին, միջազգային ատյաններին, որեւէ ապացույց առ այն, որ Ադրբեջանն է նախաձեռնող եղել այս պատերազմում: Ինքն է ագրեսորը, եւ միջազգային հանրության մոտ այդ հարցում կա անորոշություն:   Մենք որոշեցինք այն գործողությունը, որը  պետք է աներ մեր պետությունը, անել ինքնուրույն, քաղաքացիական նախաձեռնությամբ»,- ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: «Ոտքի Հայաստան»  նախաձեռնությունը  ձեռք է բերել տեսանյութ, որը տարածելու է հնարավոր բոլոր օղակներով։   Ազատության հրապարակից նախաձեռնության անդամները  երթով  գնացին  ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակ՝ տեսանյութը եւ նամակը հանձնելու համար: «Իլհամ Ալիեւը ստում է, երբ ասում է Հայաստանն է հարձակվել ապրիլի 2-ին:  Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը նույնպես ստում է, երբ ասում է պատերազմի հետեւանքները չեն եղել կարեւոր ռազմավարական նշանակություն չունեն»,- գրասենյակի մոտ ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողին փոխարինող  Քրիստոֆ Բիրվիրթը ուշադիր լսեց նախաձեռնության անդամներին եւ խոստացավ նամակն ու տեսանյութը ուղարկել ՄԱԿ կենտրոնական գրասենյակ: «Իլհամ  Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը ստում են». ակցիա Ամեն օր՝ ժամը 9-ից 18-ը նախաձեռնության անդամները կհավաքվեն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, մինչեւ կլինի պաշտոնական պատասխանը։