A
A
«Բարսելոնայի» զույգը հաղթանակ պարգեւեց Իսպանիային
Ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում: Մրցաշարի խաղացանկով այսօր նախատեսված առաջին մրցավեճում իսպանացիները հանդիպեցին Չեխիայի հավաքականի հետ: Խաղը չնայած անցավ Իսպանիայի հավաքականի առավելությամբ, բայց Չեխիան երկար ժամանակ հաջողությամբ դիմակայում էր ահեղ մրցակցին: Սակայն հանդիպման 88-րդ րոպեին Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ Ինյեստան ու Ժերար Պիկեն, հաջող համագործակցեցին իրար հետ եւ վերջինս գլխի հարվածով գրավեց Պետեր Չեխի դարպասը: Այդպիսով, Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ եւ Խորվաթիայի ըտրանու հետ գլխավորեց Е խումբը: