A
A
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 7-րդ տեղը
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Մալթայում մասնակցել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մեր թիմը ընդհանուր հաշվարկով վաստակել է 42 միավոր եւ գրավել 7-րդ տեղը: Մերոնք հետ են մնացել Մոլդովայի, Կիպրոսի, Իսլանդիայի, Մալթայի, Լյուքսեմբուրգի եւ Ադրբեջանի հավաքականներից: Տղամարդկանց 3000 մ վազքում մեր աթլետ Երվանդ Մկրտչյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ամալյա Շարոյանը կանանց հեռացատկում 5,84 մ արդյունքով գրավել է 3-րդ տեղը: Առաջությանը մասնակցել են 18 երկրներ: Հայաստանը հանդես է եկել 13 մարզիկով՝ 6 տղամարդ, 7 կին: