Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստան–Սլովակիա խաղը կանցկացվի ծածկի տակ

Սպորտ
sport-rusastan

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի Ռուսաստան – Սլովակիա խաղը, որն այսօր տեղի կունենա Լիլում, կանցկացվի ծածկի տակ: Ինչպես տեղեկացնում է Ռ-Սպորտ կայքը, երեկ Լիլում հորդառատ անձրեւ է տեղացել, որը շարունակվել է նաեւ այսօր: Այդ իսկ պատճառով ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը որոշել է ծածկել մարզադաշտի ողջ տանիքը: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին: Հարկ է նշել, որ հանդիպումը մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ Եվրոպայում, քանի որ Ռուսաստանի հավաքականն ու դրա երկրպագուները գտնվում են խիստ հսկողության տակ: Եթե ռուսաստանցի ֆանատները անկարգություններ հրահրեն տրիբունաներում, ապա ՈՒԵՖԱ-ի որոշման համաձայն՝ Ռուսաստանի հավաքականը կհանվի առաջնությունից: Խաղն ուշագրավ է նաեւ նրանով, որ Սլովակիայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում եւ շատ լավ ծանոթ են այդ երկրի խաղացողների հնարավորությունների հետ: