Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր տրամաչափի հրացան և ատրճանակ. մրցույթը մեկնարկել է

Սպորտ
hra

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունիսի 12-ին մեկնարկել է «Եվրոպայի երիտասարդների առաջնությունը»՝  փոքր տրամաչափի հրացան և ատրճանակ ձևերից: Առաջնությունում  Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը հրացան ձևում, Զավեն Իգիթյանը՝ ատրճանակում: Նրանք մրցմանը կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: Այսօր՝ հունիսի 16-ին, Հրաչ Բաբայանը Հայաստանի ժամանակով ժամը 11:00-ին կմասնակցի 50մ, հրացան պառկած դիրքից վարժությանը, իսկ Զավեն Իգիթյանը ժամը 13:15-ին կմասնակցի 50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությանը: 1 2 Մրցման արդյունքները կարող եք տեսնել http://results.sius.com/Events.aspx?Championship=5907630a-f4fd-4bfc-b1c9-924348e9c90d հրաձգության միջազգային կայքում:   ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյան