«ՎԻՎԱՍԵԼԸ» ԽԱՌՆՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ-Ֆե»թերթի նյութերից
Երեկ տնտեսական դատարանում քննվել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) եւ ԱրմենՏելի հայցերն իրար դեմ: ՏՄՊՊՀ-ն դատարանով պահանջում է ԱրմենՏելից պետական բյուջե բռնագանձել նախորդ տարվա բջջային կապի հասույթի մեկ տոկոսը: ԱրմենՏելը չի համաձայնում ՏՄՊՊՀ որոշմանը, թե ինքը գերիշխող դիրք է չարաշահել, պետք է դադարեցներ 2005թ. 12 ամիս պայմանագրային բաժանորդ մնացածներին երկու ամսվա խոսելաժամանակի չափով անվճար րոպե տրամադրելն ու տուգանվեր: Հիշեցնենք, որ ԱրմենՏելն այդ տույժին արժանացել է Վիվասելի բողոքով, ըստ որի, այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընկերության հայտարարած զեղչը հարվածել է երկրորդ օպերատորի գրպանին, ստեղծել է անհավասար պայմաններ: Երեկվա նիստն ընդհատվել է Վիվասելի միջնորդությամբ: Այս տեղեկությունը մեզ հայտնեց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը: Նրա հաղորդմամբ, դատական պրոցեսին «Վիվասելը» ներգրավվել է որպես երրորդ կողմ, քանի որ իր շահերն էլ են շոշափվում: «Ղ- Տելեկոմի» փաստաբանը դատավորին խնդրել է ժամանակ տալ՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Լուրը դժվարությամբ հաստատեցին նաեւ ԱրմենՏելում: Հաջորդ նիստի օրը չկարողացանք ճշտել:
Սեփ.լր.