Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Առաքելյանը բաց կթողնի «Ալաշկերտի» առաջին խաղը

Սպորտ
sport-alashkert-1

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» այսօր գիշերը մեկնել է Անդորա, որտեղ կանցկացնի իր անդրանիկ հանդիպումը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի պատվիրակությունը կազմված է 59 հոգուց, որոնցից ֆուտբոլիստներն են 21-ը: «Ալաշկերտն» այսօր երեկոյան մարզում կանցկացնի տեղի քաղաքային մարզադաշտում, իսկ վաղը ժամը 20.00-ին ուժերը կչափի Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Ինչպես պարզեց «Ա1+»-ի մարզական լրագրողը, մեր թիմի առանցքային երկու ֆուտբոլիստները չեն մասնակցի առաջիկա խաղերին: «Կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանը թեթեւակի վնասվածք է ստացել մարզումներից մեկի ժամանակ, իսկ կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը աղեստամոքսային խնդիրներ ունի: Նրանք ստիպված բաց կթողնեն այս փուլի խաղերը», - տեղեկացրեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Խոսելով առաջիկա հանդիպման մասին, փորձառու մասնագետն ասաց, որ թիմերի շանսերն հավասար են, քանի որ նոր են սկսել պատրաստվել մրցաշրջանին եւ դեռեւս լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: