Այսօր՝ Իսպանիա – Իտալիա 36-րդ հակամարտություն
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի ամենասպասելի եւ սկզբունքային հակամարտությունը տեղի կունենա այսօր, մրցաշարի ամենախոշոր մարզադաշտում՝ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանսում»: Աշխարհամասի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը կհանդիպի նախորդ առաջնության հենց փոխչեմպիոնի՝ Իտալիայի ընտրանու հետ: Թիմերն էլ վստահ սկսեցին Եվրո-2016-ը, երկուական անընդմեջ հաղթանակ տարան եւ ժամանակից շուտ մտան փլեյ-օֆֆ: Սակայն առաջնության երրորդ տուրում երկուսն էլ անսպասելի պարտություն կրեցին: Այսօր Իսպանիան ու Իտալիան իրար հետ կհանդիպեն 36-րդ անգամ: Առայժմ ստատուս-քվո է տիրում նրանց փոխհարաբերություններում՝ 10-ական հաղթանակ, 15՝ ոչ-ոքի: Մասնագետները կարծում են, որ իսպանացիներն թեթեւակի առավելություն ունեն իտալացիների նկատմամբ: Ըստ նրանց այս խաղում կհաղթի այն թիմը, որն առաջինը գոլ կխփի: