Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիացիները երկրորդ անգամ լքեցին Եվրոպան

Սպորտ
36d1527e-83f9-4341-aa85-0b91eedef38e

  Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին Անգլիա – Իսլանդիա խաղից հետո իսլանդացի երկրպագուները հումորով նշել են, որ անգլիացիները մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ լքեցին Եվրոպան: Բանն այն է, որ Անգլիայի հավաքականն այս խաղում 1:2 հաշվով տանուլ տվեց եւ անսպասելի դուրս մնաց առաջնությունից: Իսլանդացի ֆուտբոլասերները խաղից հետո ինքնաբուխ պաստառ են պատրաստել եւ հիշեցրել, որ մոտ մեկ շաբաթ առաջ Անգլիան դուրս էր եկել նաեւ եվրոպական միությունից: Իսկ անգլիական «Սան» պարբերականը հանդիպման հաջորդ օրը լույս է տեսել «Ազգային խայտառակություն» առաջնորդող վերնագրով: «Հոջսոն, հեռացիր: Դուք իսկական հիասթափություն եք: Դուք ոչ մի գաղափար չտվեցիք թիմին խաղն ուժեղացնելու համար: Դուք չկարողացաք խելամտորեն օգտագործել ֆուտբոլիստների բարձր որակները», - քննադատաբար նշել է պարբերականը: