Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ.Պետրոսյանը բաժանեց 3-րդ տեղը

Սպորտ
sport-chess-1

ԱՄՆ-ում ավարտված շախմատային տոնահանդեսում այս տարի Հայաստանը ներկայացրեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը վեց հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ երեք մասնակիցների հետ բաժանեց 3-6-րդ տեղերը: Նրանք բոլորը պարգեւատրվեցին 1025-ական դոլարով: Մրցաշարի հաղթող դարձան ամերիկացի Լի Ժույֆեն եւ գերմանացի Դանիել Ֆրիդմանը, որոնք վաստակեցին 5-ական միավոր եւ միասին կիսեցին 12 հազար դոլար պարգեւավճարը: Կին շախմատիստների մեջ հաջող հանդես եկավ մեր հայրենակից Շուշանիկ Հայրապետյանը, որը վաստակեց 4 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: