Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ «Մեծ պարահանդես» փառատոնի մաս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
IMG_1330

Բրիտանական խորhրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ հունիսի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացօթյա հարթակում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» միանում է Միացյալ Թագավորության «Մեծ պարահանդես» փառատոնին և ներկայացնում միջագային ճանաչում ունեցող պարուսույց Աքրամ Խանի բեմադրած պարը: «Մեծ պարահանդես» փառատոնն անցկացվում է արդեն տասներորդ անգամ և իր շուրջն է համախմբել 42.000 մարդու աշխարհի 44 երկրից: Լոնդոնում հատուկ բեմադրված պարը սովորել և իրենց երկրներում ներկայացրել են Լատինական Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի, Հեռավոր Արևելքի և ԱՄՆի բնակիչները: Հայաստանը ևս միանում է այս շարժմանը և ներկայացնում Աքրամ Խանի պարային բեմադրությունը, որը նախատեսված է պարային հմտությունների տարբեր մակարդակներին տիրապետող մարդկանց համար, սակայն միաժաման այն հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին լինել փոխկապակցված և մեծ շարժման անփոխարինելի մասնիկ: «Սա հրաշալի նախաձեռնություն է, որին ուրախ ենք միանալ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Այս պարը կարող են պարել բոլոր ցանկացողները անկախ տարիքից, փորձից և կարողություններից: Մեր հիմնական նպատակն է պարելու հաճույքն ու բավականությունը վայելելը, և լինել մեծ շարժման մաս», - ասում է «Պարի եւ հոգու թատրոն»-ի հիմնադիր ղեկավար Սոֆի Դևոյանը: «Պարզապես հրաշալի զգացողություն է բեմադրել պար և այնուհետև տեսնել, թե ինչպես է այն բեմադրվում աշխարհի տարբեր անկյուններում`ամենուր յուրովի և յուրօրինակ»,-ասում է պարուսույց Աքրամ Խանը: Բազմաթիվ մրցանակների արժանացած պարուսույցը 2000 թվականին հիմնադրել է իր պարային խումբը և շրջել աշխարհի տարբեր երկրներում: 2012 թվականին նրան պարախումբը հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Փառատոնը մեկնարկել է Լոնդոնում մայիսի 20-ին, երբ հազարավոր անգլիացիներ միացել են շարժմանը, և պարը ներկայացրել ոչ միայն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, այլև իրենց համայնքներում: