Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր աթլետները նվաճել են 2 մեդալ եւ սահմանել մեկ ռեկորդ

Սպորտ
sport-atletika-1

Հայաստանի աթլետները երկու մեդալ են նվաճել Բալկանյան երկրների 2016 թվականի ամառային առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, ռումինական Պիտեշտի քաղաքում կայացած մրցաշարում Լեւոն Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով հաղթել է եռացատկում եւ արժանացել ոսկե մեդալի: Վազորդ Երվանդ Մկրտչյանը 3000մ մրցատարածությունում 8.20.09 արդյունքով գրավել է 2-րդ տեղը: Իսկ ահա վազորդ Երվանդ Մկրտչյանը չնայած 1500մ մրցումներում մեդալ չի նվաճել, սակայն սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ՝ 3.50.41 րոպե: