A
A
«Ալաշկերտն» ու «Սանտա Կոլոման» այդպես էլ գոլ չխփեցին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Անդորա Լա Վելա քաղաքի կենտրոնական մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ բավական լարված պայքարում: Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակով մեկնարկել նոր մրցաշրջանը, սակայն 90 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացան ստեղծել ռեալ գոլային պահեր եւ դարպասներն այդպես էլ մնացին անառիկ: Այդպիսով, «Ալաշկերտը» գոլազուրկ ոչ-ոքիով նշեց իր նորամուտը չեմպիոնների լիգայում: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց, Երեւանում: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմն անպայման պետք է հաղթանակ տանի: