Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորում կանցկացվի շախմատի միջազգային կոնֆերանս

Սպորտ
sport-chess-konferans

Այս տարվա սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում կանցկացվի «Շախմատային կրթության տեսական եւ գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանս: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի շախմատի ակադեմիայի պաշտոնական կայքը: Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Կոնֆերանսը տեղի կունենա Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում: Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետեւյալ հինգ ուղղություններով. 1. Շախմատային կրթություն եւ անձի զարգացում 2. Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ 3. Շախմատի ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման հիմնախնդիրներ 4. Շախմատի ուսուցման տեխնոլոգիական եւ մեթոդական կողմեր 5. Շախմատը եւ ներառական կրթության պրակտիկան