A
A
«Բանանցը» հիմնական ժամանակում հաղթեց, իսկ լրացուցիչում՝ պարտվեց
Երեւանի «Բանանցին» չհաջողվեց հաղթահարել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը: Այսօր կայացած պատասխան խաղում Հայաստանի գավաթակիրը Կիպրոսում մրցեց տեղի «Օմոնիայի» հետ: Մեր թիմը հիմնական ժամանակում հաղթեց 1:0 հաշվով եւ ռեւանշի հասավ Երեւանում նույն հաշվով կրած պարտության դիմաց: Սակայն լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը չորս անպատասխան գոլ խփեցին եւ ի վերջո հաղթեցին 4:1 հաշվով: Այդպիսով, երկու խաղերի արդյունքներով «Բանանցը» պարտվեց 1:5 հաշվով եւ դուրս մնաց Եվրոպայի լիգայից: