A
A
Հովհաննես Բաչկովն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթել է ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին եւ մտել եզրափակիչ: Այդպիսով, մեր բռնցքամարտիկը կմասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին, քանի որ այս մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3-րդ տեղերը գրավող մարզիկները: Ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր: