A
A
Մեր ծանրորդի արյան մեջ հայտնաբերել են արգելված դեղանյութ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված դեղանյութ: Այդ մասին տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 2008թ օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի նմուշների կրկնակի հետազոտման արդյունքում մեր մարզիկի մոտ հայտնաբերվել է ստանոզոլ, որը արգելված նյութերից է: Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել միջազգային մրցումների: Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկայում պետք է վերջնական որոշում կայացնեն կապված որակազրկված ծանրորդների հետ: Դրանից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք մեր ծանրորդը կարող է մասնակցել Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին, թե ստիպված կլինի բաց թողնել այն: