A
A
«Դինամո» - «Ալաշկերտ» խաղի ամենաթանկ տոմսն արժե 25 լարի
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դինամո» Թբիլիսի - «Ալաշկերտ» խաղի տոմսերը վաճառքում կհայտնվեն վաղը, հուլիսի 9-ին: Այդ մասին տեղեկացնում է վրացական ակումբի պաշտոնական կայքը: Սովորական տոմսերի արժեքը 5 եւ 10 լարի է, իսկ օթյակներինը՝ 25 լարի: Ի դեպ, ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Թբիլիսիի «Դինամոյին» պատժել է եվրոգավաթային մեկ խաղով՝ անցած տարվա Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ հանդիսականների անվայել պահվածքի համար: Այդ պատժամիջոցը ուժի մեջ կմտնի հենց «Ալաշկերտի» հետ խաղում, ըստ որի մարզադաշտի ֆանատների տրիբունան փակ է լինելու: