Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայրապետյանն ինձ քարուքանդ արեց». քաղաքացին եկել էր իր նախկին տունը քանդելու (տեսանյութ)

Հասարակություն
pushkin

Պուշկինի 4 հասցեում գտնվող հանրային գերակա շահ ճանաչված երկհարկանի շենքի նախկին բնակչուհին՝ Ջուլիետա Գյուլնաշյանը, այսօր եկել էր քանդելու իր տան տանիքը, պատերը, որպեսզի, իր խոսքով, կարողանա շինանյութն օգտագործել իր կարիքների համար: «Այս տունը թանգարան էր, մեկ էլ մի օր զանգեցին, ասացին՝ Մայրապետյանը տունդ քանդում է»,-պատմեց կինը՝ նշելով, որ այսօր եկել է տանելու այն, ինչ մնացել է իր տնից: «Մայրապետյանն ինձ քարուքանդ արեց»,-ասաց տիկին Ջուլիետան: Կնոջ խոսքով՝ ինքն ունի տունը քանդելու թուլտվություն, սակայն քաղաքացիների ահազանգով դեպքի վայր էր ժամանել Կենտրոն համայնքի թաղապետարանի աշխատակիցը, ով կնոջը հորդորեց առանց քաղաքապետարանից համապատասխան թույլտվության որեւէ շինարարական աշխատանքներ չիրականացնել: Շենքի ներկայիս բնակչուհիներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, թե տիկին Ջուլիետան վաղուց իր գումարը ստացել եւ տեղափոխվել է, եւ հիմա պարզապես վատություն է ուզում անել իրենց: Հիշեցնենք, որ տարածքը ձեռք է բերել «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին: Ի դեպ, այս տան տարածքը զբոսաշրջիկների համար սիրելի վայր է, որտեղով անցնում են դեպի Թաիրովների ընտանիքին պատկանող և  շուրջ 180 տարվա պատմություն ունեցող  ստորգետնյա մառան: Մանրամասները՝ տեսանյութով