Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն Փարիզում կփորձի հաղթել Ֆրանսիային

Սպորտ
pley

Այսօր հայտնի կդառնա ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը: Փարիզի արվարձան Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Փլեյ-օֆֆում ֆրանսիացիներն իրենց բոլոր մրցակիցներին հաղթել են հիմնական ժամանակում, իսկ ահա պորտուգալացիները երկու անգամ ստիպված 30-ական լրացուցիչ րոպեներ են անցկացրել նախնական արգելքները հաղթահարելու համար: Ըստ մասնագետների Ֆրասնիայի հավաքականը ընդգծված ֆավորիտ է այս խաղում, քանի որ հանդես է գալիս սեփական դաշտում: Բացի այդ այն դրական բալանս ունի Պորտուգալիայի ընտրանու հետ նախկին խաղերում՝ 18 հաղթանակ 5 պարտության դիմաց: Ֆրանսիայի ընտրանին վերջին անգամ Պորտուգալիային պարտվել է 10 տարի առաջ, իսկ խոշոր մրցաշարերում միշտ էլ հաղթանակ է տարել: Ուստի ամբողջ Ֆրանսիան երազում է եվրոպական երրորդ չեմպիոնության մասին, քանի որ նախորդ նմանատիպ խոշոր տնային առաջնություններն ավարտվել էին հենց իրենց ազգային թիմի հաղթանակով: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր հույսը թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն է, որը երբեք լուրջ հաջողության չի հասել ազգային թիմի կազմում, չնայած արդեն հանդես է գալիս իր թվով 4-րդ Եվրոպայի առաջնությունում: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նույնպես խոստովանել է, որ հանդիպման ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է, սակայն միաժամանակ ավելացրել է, որ այս անգամ կաշխատի անել ամեն ինչ իր հայրենի երկրի համար ոսկե մեդալ նվաճելու համար: Ֆրանսիա – Պորտուգալիա եզրափակիչ խաղը կսկսի ժամը 23:00-ին: Հանդիպումը կսպասարկի Անգլիայի մրցավարական խումբը՝ Մարկ Կլատենբուրգի գլխավորությամբ: