ՍԻՍԻԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ «Սիսիանի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք միջոցառումներ անցկացվեցին` հեծանվավազք, օրվա թեմայով նկարների մրցույթ, որին մասնակցեցին 3-17 տարեկան երեխաները:
Միջոցառման կազմակերպիչ Մանվել Սողոմոնյանի խոսքով լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան անվճար համակարգչային գիտելիքներ ստանալ «Սիսիանի զարգացման կենտրոն» ՀԿ-ում:
Շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին առնչվող հարցեր քննարկվեցին հասարակական կազմակերպությունում, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկաները կարեւորեցին հատկապես շրջակա միջավայրի մաքրության եւ բնապահպանական հարցերը:
Որքան էլ, որ Սիսիան քաղաքում կանոնավոր է իրականացվում աղբահանությունը, այնուամենայնիվ քաղաքի որոշ հատվածներ չեն մաքրվում կենցաղային աղբակույտերից: Այս հարցը առավել առանցքային է դառնում հատկապես ամռան ամիսներին: Կարեւորվեց նաեւ այն, որ հարկավոր է տարածաշրջանում հնարավորինս շատ ծառ տնկել: Բոլոր առաջարկությունները թղթին հանձնվեցին, հետագայում կյանքի կոչելու նպատակով:
Սիսիանի «Սյունի» ՀԸ