Շանթ Սարգսյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել
Կայացել է Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձգության մեծահասակների եւ պատանիների բաց առաջնությունը: Մրցմանը մասնակցել են Երեւանի երեք մարզադպրոցների թիմերը: Մեծահասակների պայքարին մասնակցել է 38 մարզիկ-մարզուհի: Բարձր արդյունքներ են ցույց տվել Զավեն Իգիթյանը` օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց վարժությունում՝ խոցելով 581 միավոր, Էլմիրա Կարապետյանը` օդամղիչ ատրճանակ, 40 կրակոց վարժությունում՝ 381 միավոր: Իսկ ահա Շանթ Սարգսյանը վազող թիրախ խառը վազք, 2x20կրակոց վարժությունում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ` 379 միավոր: Մեծահասակների առաջնության հաղթող են ճանաչվել հետեւյալ հրաձիգները. Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն՝ Վրեժ Թորոսյան Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 40 կրակոց վարժություն՝ Ալլա Պողոսյան Օդամղիչ ատրճանակ 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն՝ Զավեն Իգիթյան Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 40 կրակոց վարժություն՝ Էլմիրա Կարապետյան Վազող թիրախ, 10 մ, տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն՝ Շանթ Սարգսյան Վազող թիրախ, 10 մ, աղջիկներ՝ 20+20կրակոց վարժություն՝ Լիլիթ Մկրտչյան Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն՝ Շանթ Սարգսյան Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20կրակոց վարժություն՝ Լիլիթ Մկրտչյան Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայություն