Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Թբիլիսիում չդիմացավ «Դինամոյի» ճնշմանը  

Սպորտ
futbol-1

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» այսօր անցկացրեց առաջին հանդիպումը  ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում: Մեր թիմը Թբիլիսիում մրցեց տեղի «Դինամոյի» հետ: Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց, իսկ ահա ընդմիջումից հետո դինամոյական ֆուտբոլիստները երկու արդյունավետ գրոհներ ձեռնարկեցին եւ գրավեցին Գեւորգ Կասպարովի դարպասը: Այդպիսով, «Ալաշկերտը» 0:2 հաշվով պարտություն կրեց եւ պատասխան խաղից առաջ հայտնվեց դժվար իրավիճակում, քանի որ հաջորդ փուլ մտնելու համար Երեւանում արդեն պետք է խոշոր հաշվով հաղթանակ տանել: Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին, «Հանրապետական» մարզադաշտում: