Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ «ՍՐՍԿՎՈՒՄ» ԵՆ

Մարզեր

Ավելի քան 20 տարվա դադարից հետո Սյունիքի մարզի անտառները սկսեցին սրսկվել: Հունիսի 5-ից սկսված աշխատանքներին աջակցում է ՀՀ Գյուղնախարարությունը:

Գնահատումների համաձայն Սյունիքի մարզի անտառտնտեսության շուրջ 10 տոկոսը վնասված է: Իսկ քանի որ սրսկումների համար նախատեսված է 4 հազար հեկտար տարածք, սրսկման ընթացքն իրականացվում է ուղղաթիռով: Ծառերի սրսկուման համար օգտագործվում է ամերիկյան թունաքիմիկատ: Ընդհանուր առմամբ կոգտագործվի 1 տոննա 800 կիլոգրամ նյութ:

Անտառների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի կարծիքով Սյունիքի մարզի անտառները` հանրապետության այլ անտառների համեմատությամբ նորմալ վիճակում են: Սյունիքի անտառները խիտ են, առողջ եւ վնասատուները չեն հասցրել մեծ չափով վնասել:

Ի դեպ, թունաքիմիկատները թեեւ մահացու չեն, բայց վնասակար են, ուստի անտառների «սրսկված» տարածք մուտքը արգելվելու է եւ վերահսկվելու:

Կապանի «Սյունի» ՀԸ