Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿԱՇԽԱՏԻ ՀԱՆՈՒՆ ՍԵՒ ԾՈՎԻ

Մարզեր

Հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը Երեւան-Բաթումի եւ հակառակ ուղղությամբ կգործեն մարդատար վագոններ: Բնակչության ամառային հանգիստը սեւծովյան հանգստավայրերում կազմակերպելու նպատակով նման որոշում էր կայացվել դեռեւս անցած տարի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Գյումրի կայարան» մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանի տեղեկացմամբ, Հայկական երկաթուղու գնացքով փոխադրվելու դեպքում միակողմանի մեկ տոմսի արժեքը երկտեղանոց խցիկավոր վագոնի համար կլինի 18 հազար 700 դրամ, իսկ չորստեղանոց վագոնների համար՝ 9 հազար 297 դրամ:

Իսկ ահա վրացական երկաթուղու գնացքով իրականացվող փոխադրումների սակագները կկազմեն համապատասխանաբար 21 հազար 260 եւ 10 հազար 545 դրամ: Նշենք, որ երթեւեկության տոմսի ձեռքբերման, ինչպես նաեւ գնացք նստելու ժամանակ պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ