A
A
ԿԱՅԾԱԿԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու օր առաջ երեկոյան տեղի ունեցած ամպրոպն ու ուղեկցող կայծակը զգալի նյութական վնասներ են պատճառել Գյումրու Անի թաղամասի բնակիչներին:
Կայծակը շարքից հանել է զգալի թվով կենցաղային սարքավորումներ՝ հեռուստացույցներ, արբանյակային ալեհավաքներ, հեռախոսներ եւ այլն:
Բարեբախտաբար վնասները միայն նյութական են: Թվարկված ապրանքատեսականին ապահովագրված չի եղել, ու նորոգման հոգսը մնում է տերերի վրա, սակայն բնակիչների խոսքերով, վնասներ կրած ոչ մի շենք շանթարգելներ չունի:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ